Wednesday, 08 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Խոսքը Նիկոլ Փաշինյանինն է. Հեղափոխություն հայկական ֆուտբոլում

Երեկ Գյումրիի «Շիրակ»-ի երկրպագուները մոտ 3 ժամ փակել էին Երևան-Գյումրի մայրուղին: «Շիրակ»-ի երկրպագուները պահանջում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անհապաղ հրաժարականը: Շուրջ երկու հարյուր ավտոմեքենաներ Ազատանի հատվածում խաթարել էին կարևորագույն ճանապարհի բնականոն աշխատանքը: Հազարից ավելի երկրպագուներ երթ նախաձեռնեցին Հայաստանի երկրորդ քաղաքի փողոցներով:

Սա իրական հեղափոխություն էր հայկական սպորտում: Երբևէ ֆուտբոլին առնչվող խնդիրների համար անկախ Հայաստանում նման լայնածավալ բողոքի ակցիա տեղի չէր ունեցել մեր երկրում: Նոր Հայաստանում ֆուտբոլը այսուհետև պետք է պատկանի հասարակությանը: Այս գաղափարի շուրջ համախմբվել են հազարավոր երկրպագուներ:

Այսօր հայկական ֆուտբոլը հայտնվել է ոչ միայն ճգնաժամում, այլև փակուղում: Կարծում ենք՝ բոլորի համար է պարզ, որ այսպես այլևս չի կարող շարունակվել: Այսօր ունենք Ռուբեն Հայրապետյան և նրա կամակատար անդեմ մի քանի թիմեր՝ ի դեմս «Ալաշկերտ»-ի, «Բանանց»-ի… Այս թիմերը արժեքը կորցրած մեդալների և եվրագավաթների խաղարկությանը մասնակեցելու համար կորցրել են իրենց համբավն ու արժանապատվությունը երկրպագուների շրջանում: Այսօր արդեն իսկ երբեմնի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը ֆուտբոլասերների շրջանում ստացել է «Նեմեցի Ալաշկերտ» պիտակավորումը: Եթե այս կարգավիճակը ձեռք է տալիս «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստներին և այս ակումբի ղեկավարությանը, ապա այս թիմին մնում է մաղթել միայն նորանոր հաջողություններ:

Այսօր հայկական ֆուտբոլում՝ ի դեմս «Շիրակ»-ի և գյումրեցի երկրպագուների, իրավիճակ է փոխվում: Կասկածից վեր է, որ Հայրապետյան Ռուբենը հեռանալու է: Նրա հրաժարականի և պատասխանատվություն կրելու պահը հասունացել է: Ֆուտբոլասերին, սակայն, հուզում է մի հարց:

Ինչպե՞ս է նոր Հայաստանի նոր ֆուտբոլում ելույթ ունենալու «Նեմեցի Ալաշկերտը» կամ «Նեմեցի Բանանցը»: Այս թիմերի պապան՝ Ռուբեն Հայրապետյանը, չգնահատելով իրավիճակը և ոտնատակ անելով օրենքը, փորձում է շարժվել առաջ:

Ընդամենը օրեր անց ՀՖՖ նախագահի ամենակարող և ամենաուժեղ տղայի կերպարն ի չիք է դառնալու: Ֆուտբոլը Ռուբեն Հայրապետյանինը չէ, ֆուտբոլը նրա գլխավորած կառույցինը չէ, ֆուտբոլը նրա կամակատար և արժանապատվությունից զուրկ աշխատակիցներինը չէ: Ֆուտբոլն այն երկրպագուներինն է, որոնք այսօր հանուն արդարության փակել էին Գյումրի տանող ճանապարհը: Նրանք նման քայլի դիմել էին հանուն ֆուտբոլի և ընդդեմ Հայրապետյան Ռուբենի ռեժիմի:

Նախօրեին Նոր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անգամ հասարակությանը հորդորեց վերջ տալ անհնազանդության գործողություններին: Մասնավորապես, Փաշինյանը հայտարարել էր, որ այս օրերին անհնազանդության բոլոր ակցիաները պետք է որակել որպես սաբոտաժ և նոր՝ ժողովրդի կողմից ընտրված կառավարության դեմ ուղղված գործողություններ: Փաշինյանի հայտարարությունը միանգամայն տեղին էր, հիմնավոր և ընկալելի: Այնուամենայնիվ, միանգամայն տեղին ու արդարացված կարելի է համարելի գյումրեցի երկրպագուների երեկվա քայլը: Հայկական ֆուտբոլը ժամ առաջ պետք է ազատագրվի Ռուբեն Հայրապետյանից: Հապաղելու և ժամանակ կորցնելու պարագայում կարող ենք անդառնալի կորուստներ ունենալ: Ֆուտբոլն ապաքաղաքական, բայց հասարակական ուժեղ մի օղակ է, որը պետք է իր ուրույն տեղն ունենա երկրի ղեկավարների շրջանում: Լինելով «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ՝ Նիկոլ Փաշինյանը երթի ժամանակ այցելել էր նաև ՀՖՖ: Նա ծակ և ցեխոտ գնդակ էր նետել Ռուբեն Հայրապետյանի գլխավորած կառույցի ուղղությամբ:

«2015 թվականի նոյեմբերի 30-ին հրապարակվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը: Հայտարարության մեջ նա ասել է, որ եթե աշխարհի 2018 թվականի առաջնության առաջիկա ընտրական փուլը Հայաստանի հավաքականը ձախողի, ես հրաժարական կտամ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դուրս է մնացել այդ շրջափուլից, և Ռուբեն Հայրապետյանը Սերժ Սարգսյանի նման մինչև օրս հրաժարական չի տվել: Եվ մենք կարծում ենք, որ ինչպես Սերժ Սարգսյանը ստեղծել է ստահոդ պետություն, էնպես էլ Ռուբեն Հայրապետյանը ստեղծել է ստահոդ ֆուտբոլ, և ես կարծում եմ, որ սա մարտահրավեր է Ռուբեն Հայրապետյանին, թե ինքն էլ իր կուսակցական շեֆի նման խոսքի տեր չէ, խոսքից թռնող է: Եթե խոսքի տերն ես, Ռուբեն Հայրապետյան, դու ձախողել ես հայկական ֆուտբոլի զարգացումը, դե՛, հեռացի՛ր քո խոստմանը համապատասխան»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Համաժողովրդական շարժման արդյունքում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մենք ունենք լեգիտիմ վարչապետ, որը ներկայացնում է ժողովրդի շահերն ու դիրքորոշումը: Մեր վարչապետը ցավում է ֆուտբոլի համար, ինչը պարզ դարձավ նրա քայլից: «Շիրակ»-ի երկրպագուները կատարել են իրենց քայլը: Մեր տեղեկություններով՝ գյումրեցի երկրպագուները պատրաստվում են էլ ավելի մեծ և վճռական ակցիաներ իրականացնել ընդդեմ Հայրապետյանի ռեժիմի:

Ստեղծված իրավիճակում ակնհայտ է մի բան. Նիկոլ Փաշինյանը պետք է իր դիրքորոշումը և կարծիքն արտահայտի ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Շուտով տեղի կունենա Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլի վիճակահանությունը, և ամենևին ցանկալի չի լինի, որ կարևոր այս մրցաշարում Նոր Հայաստանը ներկայացնի «Նեմեցի Ալաշկերտը»: Թիմ, որը չի նվաճել Հայաստտանի Չեմպիոնի տիտղոսը: Եվրոպական մրցասպարեզում մենք պետք է ունենանք լեգիտիմ թիմ, լեգիտիմ չեմպիոն:

Ինչ խոսք, մեր երկրում այսօր շատ խնդիրներ կան, որոնք ֆուտբոլից ավելի կարևոր են: Բայց մեր ֆուտբոլը արդեն իսկ անդունդում է, և մեր երկրի ղեկավարների միջամտությունը Ռուբեն Հայրապետյանի ռեժիմի դեմ պետք է տեղի ունենա ժամ առաջ: Երկրպագուներն արել են իրենց քայը, և ժամանակն է, որ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդն ասի իր խոսքը ֆուտբոլը փրկելու վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում