Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ափսոսանք է հայտնել կիսապաշտպան Արիեն Ռոբենի ստացած վնասվածքի առիթով, ով ֆուտբոլային խաղադաշտից կբացակայի մոտ 6 շաբաթով:
«Ռոբենը շատ լավ մարզավիճակում էր: Շատ ցավում եմ, որ նա չի կարողանա մասնակցել աշխարհի ակումբային առաջնությանը:
Մեզ համար կարևոր է այդ մրցաշարում հաղթանակելը»,- ասել է իսպանացի մասնագետը:








































