Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ ուժերն է չափելու Լևերկուզենի «Բայեր»-ի հետ:
Դորտմունդյան ակումբի Twitter-ի էջում հայտնվել է թիմի հավանական մեկնարկային կազմը, որտեղ տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հներիխ Մխիթարյանը: Նախնական կազմը հետևյալն է՝
Վայդենֆելլեր, Դուրմ, Սոկրատիս, Ֆրիդրիխ, Գրոսկրոյց, Բենդեր, Շահին, Օբամեյանգ, Մխիթարյան, Բլաշիկովսկի, Լևանդովսկի:








































