«Մանչեթսեր Յունայթեդ»-ի պաշտպան Ռիո Ֆերդինանդը Բրազիլիայում կայանալիք «Մունդիալ-2014»-ի ժամանակ BBC–ի փորձագետը կլինի:
35-ամյա ֆուտբոլիստն աշխարհի չորս առաջնությունների ժամանակ 81 հանդիպում է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում: Սակայն մայիսին Ռիոն պաշտոնապես հայտարարել է միջազգային կարիերայի ավարտի մասին: Այժմ հայտնի է դարձել, որ Ֆերդինանդը, ում պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ լրանալու է մրցաշրջանի ավարտից հետո, կդառնա BBC-ի թիմի անդամը և Բրազիլիա կմեկնի` աշխարհի առաջնությունը լուսաբանելու նպատակով:
Հավելենք, որ BBC-ի փորձագետների թվում են նաև Գարի Լինեկերը, Ալան Շերերը, Ֆիլ Նևիլը:








































