Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը զգուշավորությամբ է խոսել Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 14-րդ տուրի «Հալ Սիթի»-ի դեմ առաջիկա հանդիպման մասին:
Ֆրանսիացի մասնագետի կարծիքով` մրցակիցն իրեն հիանալի է դրսևորում վերջին խաղերում, հատկապես նախորդ տուրի «Լիվերպուլ»-ի հետ հաղթական մրցավեճում:
«Դեռ մի փոքր վաղ է խոսել չեմպիոնական տիտղոսի մասին: Եթե մենք կարողանանք պահպանել կենտրոնացվածությունը, ապա կհայտնվի այդպիսի հնարավորություն: Առաջին հերթին, պետք է մտածել առաջիկա խաղի մասին: Հենց այդտեղ պետք է ցուցադրենք մեր լավագույն որակները: Իսկ ապագային ես չեմ նայում: «Հալ Սիթի»-ն վատ չի դրսևորում իրեն, ու մեզ հետ մրցավեճում նրանք կորցնելու ոչինչ չունեն: «Լիվերպուլ»-ի դեմ հանդիպումը` լավ նախազգուշացում է մեզ համար»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:








































