Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվում է շախմատի Աշխարհի թիմային առաջնությունը:
Հայաստանի հավաքականը 7-րդ տուրի շրջանակներում մրցեց Թուրքիայի թիմի հետ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վլադիմիր Հակոբյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Դրագան Սոլակի հետ: Իր պարտիան նույն արդյունքով է ավարտել նաև սևերով խաղացող Տիգրան Պետրոսյանը` խաղաղ դաշն կնքելով Էմրե Կանի հետ:
Հաղթանակ է տոնել Լևոն Արոնյանը, ով սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Ալեքսանդր Իպատովի նկատմամբ:
Ահա և այս դիմակայության վերջին` Գաբրիել Սարգսյան – Մուստաֆա Յիլմազ պարտիան նույնպես ավարտվեց մեր ընտրանու օգտին: Հայ շախմատիստը 41-րդ քայլում ստիպեց անձնատուր լինել Մուստաֆա Յիլմազին:
Այսպիսով, մեր հավաքականը հաղթեց 3:1 հաշվով ու վաստակեց 8 միավոր:








































