«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ ակումբի՝ Կակային թիմ վերադարձնելու որոշումը ճիշտ էր:
«Կական ֆենոմեն է: 2009թ., երբ մեկնել է Մադրիդ՝ վաճառելու նրա տրանսֆերը, լալիս էի: Փառք Աստծո, որ այս տարի օգոստոսի 31-ին ես մեկնեցի Մադրիդ և բանակցությունները հաջող ընթացան: Կական վերադարձավ մեր ակումբ»,- հայտարարել է Գալիանին:
Հիշեցնենք, որ երեկ Կական Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում իր 3-րդ գոլն է խփել:








































