Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակ»-ն արժանի է ստանալ Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:
«Այս տարի «Ոսկե գնդակ»-ն արժանի է ստանալ Ռոնալդուն: Նա հիանալի խաղ է ցուցադրում և 4 գոլ է հեղինակել ամենապատասխանատու պահերին:
Դա շատ դժվար էր: Իմ կարծիքով` Քրիշտիանուն գերազանցում է մրցանակի մյուս հավակնորդներին»,- նշել է Կապելոն:








































