«Մանչեսթեր Յունայթեդ»-ը կիսապաշտպան Ռայան Գիգզը, ով այսօր նշելու է իր 40-ամյակը, կարիերայի ավարտի վերաբերյալ որոշում չի կայացրել:
«Երբեմն բարդ է լինում, բայց ես դեռ շարունակում եմ հաճույք ստանալ ֆուտբոլից: Կխաղամ, քանի դեռ կարող եմ: Ցանկանում եմ հաջող հանդես գալ յուրաքանչյուր խաղում, տիտղոսներ նվաճել:
Չեմ կարող ասել, թե ինչպես են ինձ վերաբերում «Յունայթեդ»-ի երիտասարդ ֆուտբոլիստները: Անկեղծ ասեմ` չգիտեմ, թե ինչ են նրանք մտածում իմ մասին: 17-18 տարեկանում մտածում էի, որ 31-ամյա մարդը ծերուկ է: Այժմ ես 40 տարեկան եմ»,- ասել է Գիգզը:








































