«Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը ծնկատակի ջլի վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում երեկ տեղի ունեցած Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում ու ֆուտբոլային խաղադաշտից կբացակայի առնվազն 2 շաբաթով:
Մյունխենյան ակումբի ֆուտբոլիստը հաջորդ շաբաթվա ընթացքում կանցնի բժշկական ևս մեկ հետազոտություն, որի արդյունքներից էլ պարզ կդառնա, թե երբ նա կկարողանա վերադառնալ մարզումներին:
Նշենք, որ Գերմանիայի գործող չեմպիոնի կազմում այս պահի դրությամբ վնասվածքներ ունեն նաև Բաստիան Շվայնշտայգերը, Ֆրանկ Ռիբերին, Կլաուդիո Պիսարոն, Շերդան Շաքիրին ու Հոլգեր Բադշտուբերը:








































