Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրվում է «Նյուքասլ»-ի կիսապաշտպան Յոհան Կաբայի ծառայություններով:
Ավելի վաղ «զինագործներ»-ը կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց առաջարկել են 12 մլն ֆունտ, բայց «Նյուքասլ»-ը մերժել է այն: Այժմ «Արսենալ»-ը պատրաստ է առաջարկել 3 մլն ավելի:
ESPN-ի փոխանցմամբ՝ «Նյուքասլ»-ը կարող է ընդունել առաջարկը, իսկ ֆրանսիացի կիսապաշտպանը դեմ չէ առաջիկա ձմռանը համալրել «Արսենալ»-ի շարքերը:








































