Երևանում ավարտվեց Կիոկուշին կարատեի Եվրոպայի մեծահասակների և պատանիների առաջնությունը, որին մասնակցեց 27 երկրի շուրջ 700 մարզիկ:
Հայաստանն այս մրցմանը ներկայացավ եկավ երկու հավաքականով: Մերոնք բոլոր տարիքային խմբերի և քաշային կարգերի պայքարում ընդհանուր առմամբ նվաճեին 17 մեդալ, որից 1-ը՝ ոսկե, 4-ը՝ արծաթե եւ 12-ը՝ բրոնզե: Մեծահասակների եւ պատանիների (16-17 տարեկաններ) պայքարում Հայաստանի ներկայացուցիչները, համապատասխանաբար, նվաճեցին մեկ արծաթե, մեկական արծաթ՝ Ազատ Ալոյան և բրոնզ՝ Արկադի Բաղդասարյան:
18 տարեկանների պայքարում Հովհաննես Սարգսյանը նվաճել է արծաթե, իսկ Նարեկ Աբոյանը բրոնզե մեդալ:
«Ընդհանուր առմամբ գոհ եմ արդյունքներից, չնայած որ մեծահասակներից ևս ոսկե մեդալ էր ակնկալվում: Եվրոպայի պաշտոնական առաջնություն էր, որին մասնակցում էին կոնտակտային այս մարզաձեւի բոլոր ուժեղագույն վարպետները:
Նման բարձր մակարդակի մրցումներում բրոզե և արծաթե մեդալները նվաճելը լուրջ արդյունք կարելի է համարել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը: