Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով առավելության հասավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ:
«Արսենալի» կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Դենի Ուելբեքը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Պյեր Էմերիկ Օբամեյանգը։
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց այս խաղին։
Լոնդոյնա թիմը «Արսենալը» 54 միավորով շարունակում է մնալ 6-րդ տեղում։








































