«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ցանկանում է հզորացնել թիմի պաշտպանության գիծը: Չիլիացի մասնագետը կփորձի իրագործել իր մտադրությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Sport Mediaset-ի տեղեկությունների համաձայն` «քաղաքայիններ»-ը ցանկանում են ձեռք բերել Ռաֆայել Վարանի տրանսֆերը, որի դիմաց ստիպված կլինեն Մադրիդի «Ռեալ»-ին վճարել շուրջ 25 մլն եվրո:
Այլընտրանքային տարբերակ է նաև «Բենֆիկա»-ի ֆուտբոլիստ Էզեկիլ Գարայի տրանսֆերը: Արգենտինացին չի ցանկանում երկարաձգել իր ներկայիս թիմի հետ պայմանագրի ամռանն ավարտվող ժամկետը և արդեն ձմռանը կարող է փոխել ակումբային գրանցումը:








































