Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն օգնություն է ցուցաբերել արյան քաղցկեղով հիվանդ երեխաներին:
«Ես սկսել եմ արյուն հանձնել այն ժամանակից, երբ Կարլոս Մարտինսը հայտնել է ինձ իր որդու հիվանդության մասին: Միշտ պատրաստ եմ օգնել երեխաներին: Իսպանիայի բոլոր բնակիչներին կոչ եմ անում միանալ ինձ և օգնել:
Օգնություն ցուցաբերող մարդը միշտ յուրօրինակ զգացումներ է ապրում, քանի որ հասկանում է, որ փրկել է ինչ-որ մեկի կյանքը: Երբ պատմեցի «Ռեալ»-ի իմ խաղընկերներին Կարլոս Մարտինսի խնդրի մասին, նրանք բոլորը միացան ինձ:
Չէի ցանկանա երբևիցե բախվել նման խնդրի: Արյան քաղցկեղը շատ ծանր հիվանդություն է, և ես հիանում եմ այն մարդկանցով, ովքեր չեն հուսահատվում, այլ շարունակում են ժպտալ:
Եթե նվաճեմ «Ոսկե գնդակ»-ը, քաղցկեղով հիվանդ բոլոր երեխաներին կհրավիրեմ երեկույթի»,- ասել է Ռոնալդուն` պատասխանելով լրագրողների հարցերին:











































