Բաթումիում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 2-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Վահե Դանիելյանը: Ոչ-ոքի խաղացին Սերգեյ Մովսեսյանը, Արամ Հակոբյանը, Արման Փաշիկյանը, Արտաշես Մինասյանը, Վահե Բաղդասարյանը:
Նշենք, որ առաջին տուրում հաղթանակ էին տարել Սարգսյանը, Մելքումյանը, Հովհաննիսյանը և Դանիելյանը։