Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը գովեստի խոսքեր է հասցեագրել Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստներին և ողջ անձնակազմին: Նրա կարծիքով` Յուրգեն Կլոպի սաները բարդ և արժանապատիվ մրցակիցներ են «Բավարիա»-ի համար:
«Մենք մեծ հարգանքով ենք վերաբերում «Բորուսիա»-ի ֆուտբոլիստներին և ողջ անձնակազմին: Պատրաստ եմ գլուխ խոնարհել այդ թիմի առջև` գրանցած նվաճումների համար: Կարծում եմ «Բավարիա»-ն և «Բորուսիա»-ն շատ միավորներ չեն կորցնի: Դրա համար մեր թիմերի միջև հանդիպումները շատ կարևոր նշանակություն ունեն»,- ասել է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք` Բունդեսլիգայի 13-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ կընդունի Մյունխենի «Բավարիա»-ին:








































