«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան մոտ է կատալոնական ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն:
Կողմերն արդեն մի քանի ամիս է, ինչ չեն կարողանում համաձայնության գալ նոր համաձայնագրի ֆինանսական պայմանների հարցում: Իսպանիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լռանում է 2015 թվականին: Հիշեցնենք, որ նրա ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
«Մենք մոտ ենք Ինյեստայի հետ նոր պայմանագիր ստորագրելուն: Կարծում եմ, որ բոլոր հարցերը կլուծվեն մինչև Ծննդյան տոները»,- «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետայի խոսքերը մեջբերում է Radio Catalunya-ն:








































