Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը փոփոխություններ են տեղի ունեցել «Ալաշկերտի» կազմում:
Այս ձմեռ «Ալաշկերտի» կազմը համալրած երեք ֆուտբոլիստներ` Մոնտենեգրոն ներկայացնող դարպասապահ Անդրիյա Դրագոևիչը, ինչպես նաև` բրազիլացի ֆուտբոլիստներ Ալան Պիրեսն ու Օդաիլսոնը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով կխաղան Երևանի «Արարատում»:
Միևնույն ժամանակ, «Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը պաշտպան Միլիան Յաբլանի հետ: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում սերբ ֆուտբոլիստին և հաջողություն մաղթում նրան հետագա կարիերայում: