Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը սատարել է իր թիմակից Լիոնել Մեսսիին: Հիշեցնենք, որ Մեսսին վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 6-8 շաբաթով:
«Ոչ մի ֆուտբոլիստ չի սիրում վնասվածք ստանալ: Դա հատկապես վերաբերում է Մեսսիին: Չէ՞ որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:
Հասկանում եմ՝ որքան ծանր է խաղերին հետևել հեռուստացույցով ու հասկանալ, որ ոչնչով չես կարող օգնել թիմիդ: Մեսսիին շուտափույթ առողջացում եմ մաղթում»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է Sport.es-ը:








































