«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էդին Ձեկոն կարող է կարիերան շարունակել Իտալիայում:
Բոսնիացի ֆուտբոլիստը մեկ անգամ չէ դժգոհություն հայտնել նրանից, որ «քաղաքայիններ»-ի կազմում չի ստանում խաղային բավարար ժամանակ: Ինչպես հաղորդում է Tuttosport պարբերականը, Միլանի «Ինտեր»-ը կփորձի օգտագործել այդ հնարավորությունը և Ձեկոյին հրավիրել ակումբ: Աղբյուրը հավաստիացնում է, որ «ներաձուրիներ»-ն արդեն հունվարին պատրաստվում են առաջարկ կատարել խաղացողի տրանսֆերի դիմաց:
Ընդգծենք, որ Ձեկոյի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2015 թվականի հունիսը: Նա ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման` դառնալով 6 գոլի հեղինակ:








































