Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ «Ոսկե գնդակ»-ը պետք է ստանա թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն:
«Առանց վարանելու «Ոսկե գնդակ»-ը կհանձնեի Ռոնալդուին: Կարծում եմ՝ Ռոնալդուն լավագույնն է աշխարհում: Նա գլխավորում է Լա Լիգայի ու Չեմպիոնների Լիգայի ռմբարկուների աղյուսակները:
Ռոնալդուն ոչ մի րոպե բաց չի թողել: Նա միշտ պատրաստ է խաղադաշտ դուրս գալ:
Մեսսի՞ն. նա «Բարսելոնա»-ի առաջատարն է, բայց իր լավագույն մարզավիճակում չէ»,- հայտարարել է Ռոնալդուն:








































