ATP Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրում Ռաֆայել Նադալը 7:6(5), 7:6(6) հաշվով առավելության է հասել Ստանիսլաս Վավրինկայի նկատմամբ ու դուրս եկել կիսաեզրափակիչ փուլ:
Հանդիպումը տևել է 2 ժամ 12 րոպե:
Հաղթանակն իսպանացի թենիսիստին երաշխավորել է ոչ միայն ATP Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակչին մասնակցությունը, այլև 2013 թվականի արդյունքներով վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականը: