Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր Դորտմունդի «Բորուսիա»-ի մեկնարկային կազմում կլինի և կմասնակցի ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրում կայանալիք Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ խաղին:
Այդ մասին տեղեկացնում է դորտմունդյան ակումբի Twitter-ի էջը: «Բորուսիա»-ի մեկնարկային կազմը կլինի հետևյալը՝
Վայդենֆելլեր – Շմելցեր, Հյումելս, Սուբոտիչ, Գրոսկրոյց – Շահին, Բենդեր, Օբամեյանգ, Մխիթարյան, Ռոյս – Լևանդովսկի









































