«Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը RMC-ի հետ զրույցում նշել է, որ Քրիշտիանու Ռոնալդուն ու Լիոնել Մեսսին գերազանց խաղ են ցուցադրել ամբողջ նախորդ մրցաշրջանի ընթացքում, բայց Ֆրանկ Ռիբերին «Բավարիա»-ի կազմում դարձել է ՉԼ գավաթակիր, Գերմանիայի չեմպիոն ու Գերմանիայի գավաթակիր՝ նույնպես ցուցադրելով հիանալի խաղ:
«Եթե հաշվի առնենք, թե ինչերի է հասել Ռիբերին նախորդ մրցաշրջանում, ապա պետք է նշել, որ նա արժանի է «Ոսկե գնդակ»-ին:
Ռոնալդուն ու Մեսսին շատ արդյունավետ են խաղում: Այնուամենայնիվ, դժվար է ասել, թե ում բաժին կհասնի մրցանակը»,- հայտարարել է Սուարեսը:








































