Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը առաջիկա ամսին ըստ ամենայնի կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»: Այս մասին գրում է daily Star նշելով, որ հայ ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել միանգամից 10 ակումբներ:
Մասնավորապես, ըստ բրիտանական պարբերականի Մխիթարյանին իրենց կազմում են ցանկանում տեսնել «Բորուսիան», «Ինտերը», Արսենալը», «Միլանը», «Տոտենհեմը», «Էվերթոնը», «Վեսթ Հեմը», «Վալենսիան», «Սևիլիան» և «Ատլետիկոն»:









































