Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Լուկաշ Պոդոլսկին վնասվածքի պատճառով չի հրավիրվել Գերմանիայի ազգային հավաքական:
«Ես այժմ ապաքինվում եմ վնասվածքից: Դժվար է, երբ թիմակիցներդ խաղում են, իսկ դու` ոչ: Չեմ ցանկանում ռիսկի դիմել, այլապես կբարդացնեմ վնասվածքս:
Կերկրպագեմ Գերմանիայի հավաքականին տանը` հեռուստացույի առջև: Նույնիսկ չեմ կարող մարզադաշտ գնալ: Խաղը կայանալու է ինձ համար շատ հարազատ վայրում` Քյոլնում: Հուսով եմ, որ կհաղթենք»,-ասել է Պոդոլսկին:








































