«Էվերթոն»-ի ու Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսի»-ին, հայտարարել է, որ մտադիր է այս մրցաշրջանում ավելի շատ գոլեր խփել, քան լոնդոնյան թիմի հարձակվողները:
«Մարզիչն է որոշումներ կայացնում, իսկ ես` որպես ֆուտբոլիստ, պետք է հարգեմ դրանք: Ես որոշեցի հեռանալ ու ապացուցել Մոուրինյոյին, որ նա սխալվում է:
Միակ բանը, որ կարող եմ անել, լավ խաղալն ու շատ գոլեր խփելն է: Ու այդժամ, կարծում եմ, մարդիկ կասեն, որ ես լավ խաղացող եմ:
Ցանկանում եմ ավելի շատ գոլեր խփել, քան «Չելսի»-ի հարձակվողները: Մրցաշրջանի վերջում կտեսնենք, թե ով է ավելի լավ ընտրություն կատարել»,- ասել է Լուկակուն:
Նշենք, որ այս մրցաշրջանում Լուկակուն արդեն 4 գոլ է հեղինակել «Էվերթոն»-ի կազմում անցկացրած 5 խաղերում:








































