Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ բոլորովին չի ափսոսում Մեսութ Օզիլի` «Արսենալ» տեղափոխության համար:
«Ես շատ գոհ եմ իմ թիմից ու ներկա կազմից: Օզիլին հաջողություններ եմ մաղթում, բայց «Ռեալ»-ը նրա կարիքը չունի:
Մենք հարձակման գծում խնդիրներ չունենք: Հարկավոր էր գտնել հավասարակշռվածություն, որը եկավ «Կոպենհագեն»-ի դեմ խաղում:
Բեյլը կմնա այստեղ ու առաջիկա 15 օրերի ընթացքում վերականգնողական ծրագիր կանցնի: Մենք նախ պետք է համաձայնեցնենք ամենը Ուելսի հավաքականի հետ, սակայն կարծում եմ` նա կմնա այստեղ», – ասել է Անչելոտին:








































