Չինաստանն Իսրայելին և մյուս շահագրգիռ կողմերին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը:
«Այս պատասխանատու պահին բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ Իսրայելը, պետք է գործեն՝ ղեկավարվելով տարածաշրջանում խաղաղության և կայունության շահերով: Անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր, որոնք կնպաստեն առաջին փուլի համաձայնությունների իրականացմանը և երկրորդ փուլի բանակցությունների առաջ մղմանը, այլ ոչ թե գործողություններ, որոնք կխոչընդոտեն այդ գործընթացը», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:







































