«Միլան»-ի լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինիին կարող են առաջարկել ՊՍԺ-ի տեխնիկական տնօրենի պաշտոնը:
Այս մասին պնդում են իտալական լրատվամիջոցները: Ենթադրվում է, որ դրանից հետո Մալդինին կամաց-կամաց կստանձնի սպորտային տնօրենի պաշտոնը, որը մինչև վերջերս զբաղեցնում էր Լեոնարդոն:
Հիշեցնենք, որ երկարատև կարիերան ավարտելուց հետո Մալդինին չէր զբաղվում ֆուտբոլային գործունեությամբ:








































