Զլատան Իբրահիմովիչի արարքներին շատերը տարբեր կերպ են վերաբերվում: Շատերը քննադատում են Իբրահիմովիչին, սակայն այս պատմությունը միայն մեծ հարգանքի է արժանի:
8-ամյա Խայրուդին Կամենյասը (նկարում` մոր հետ միասին), ով ծնունդով Բոսնիա և Հերցեգովինայից է, մասնավորապես` Սարաևոյից, Զլատանի խաղի մեծ երկրպագու է: Մանուկը լուրջ հիվանդություն ունի ու նրան մեկ ամիս է մնացել ապրելու:
Վերջերս Խայրուդինը հանդիպել է «Շտուտգարտ»-ի հարձակվող Վեդադ Իբիշևիչին, բայց, բացի այդ, մանուկը երազում է հանդիպել Իբրահիմովիչի հետ:
Հաղորդվում է, որ ՊՍԺ-«Բենֆիկա» խաղից անմիջապես հետո Զլատանը մեկնել է Սարաևո, որտեղ և կկատարի հիվանդ մանկան երազանքը:









































