Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հանդես գալ Ռադամել Ֆալկաոյի հետ:
AS-ի փոխանցմամբ՝ Պորտուգալացին իր գործակալ Ժորժե Մենդեշին խնդրելու է բանակցություններ սկսել Ֆալկաոյի հետ՝ «Ռեալ» տրանսֆերի նպատակով:
«Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նույնպես ցանկանում կոլումբիացուն տեսնել «Ռեալ»-ում: Այդ մասին նա տեղեկացրել է թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսին:








































