Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին ու նրա հայրը մեղադրվում են հարկերի վճարումից խուսափելու մեջ:
Վերոգրյալ գործով դատավարությունը շարունակվում է: Այսօր Լեոն ժամանել է դատարան, որի շրջակայքում հավաքվել էին տասնյակ հազարավոր երկրպագուներ և սատարում էին արգենտինացուն:
Հիշեցնենք, որ Մեսսին մեղադրվում է 2007-09թթ բացատրագրում եկամուտների մասին տվյալները կեղծելու մեջ, որի արդյունքում խուսափել է վճարել մոտ 4 մլն եվրո:










































