«Պալերմո»-ի նախագահ Մաուրիցիո Ձամպարինին հեռացրել է Ջենարո Գատուզոյին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, ով զբաղեցրել էր այն 3 ամիս առաջ:
Սիցիլիացիներն այնքան էլ հաջող չէին սկսել մրցաշրջանը Բ Սերիայում` 6 տուրերից հետո վաստակելով ընդամենը 7 միավոր:
Ընդ որում, Գատուզոյի սաները պարտություն են կրել վերջին երկու հանդիպումներում, ինչն էլ դրթել է Ձամպարինիին դիմել ծայրահեղ միջոցների:
Սիցիլիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում լեգենդար կիսապաշտպանին կփոխարինի Ջուզեպե Յակինին, ով շուտով պայմանագիր կստորագրի «Պալերմո»-ի հետ: