ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վստահ է, որ փարիզյան ակումբի կազմում Չեմպիոնների Լիգայի գավաթակիր կդառնա:
«Նկատելի է, որ ավելի մեծ հարգանքի ենք արժանանում Եվրոպայում: Ցանկանում եմ Չեմպիոնների Լիգայի հաղթող դառնալ ՊՍԺ-ի կազմում: Մենք անպայման կհասնենք մեր նպատակին»,- Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում ՊՍԺ-ի մրցակիցներն են «Օլիմպիակոս»-ը (Հունաստան), «Բենֆիկա»-ն («Պորտուգալիա), «Անդերլեխտ»-ը (Բելգիա):








































