Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը:
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Վլասովին պարտվելուց հետո սկսեց իր ուղին դեպի բրոնզե մեդալը` անցկացնելով առաջին սփոփիչ գոտեմարտը պանամացի Էլվին Ալմեյդայի դեմ, ում կարողացավ հաղթել 8:0 հաշվով:
Հաջորդ գոտեմարտը Արսենն անցկացնելու է ղրղըզ Էսենգեդի Կոլոբեկ Ուժուի դեմ:
Իսկ ահա Սասուն Ղամբարյանը առաջին իսկ սփոփիչ գոտեմարտում պարտություն կրեց ու դուրս մնաց հետագա պայքարից: Նա 2:3 հաշվով պարտվեց Պեդրո Մուլենսին:









































