Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ակումբը չէր պատրաստվում հրաժարվել Մեսութ Օզիլի ծառայություններից:
Հիշեցնենք, որ գերմանացի կիսապաշտպանը 2013թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալ»-ից տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»:
«Օզիլը խնդրեց «Ռեալ»-ից հեռանալու հնարավորություն տալ: «Ռեալ»-ում ոչ ոք չտխրեց այդ կապակցությամբ: Նա ուղղակի չդիամացավ ակումբում առկա ճնշմանը»,- Պերեսի խոսքերը մեջբերում է AS-ը:









































