Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 66 կգ քաշային կարգում փայլեց Դավիթ Սաֆարյանը՝ դառնալով աշխարհի չեմպիոն:
Սեպտեմբերի 21-ից մրցագորգը տրամադրվելու է հունահռոմեական ոճի ըմբիշներին: Հայաստանի հավաքականի կազմում պայքարի կելնեն հետևյալ մարզիկները՝
Ռոման Ամոյանը (55 կգ), Ալեքսան Միքայելյանը (60 կգ), Սասուն Ղամբարյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), Մաքսիմ Մանուկյանը (84 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ), Վաչիկ Եղիազարյանը (120 կգ):








































