Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին` «Կոպենհագեն»-ի դեմ հանդիպումից առաջ Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նշել է, որ թիմը լուրջ է տրամադրված: Մասնագետը մտաբերել է նախկինում «Նորշելան»-ի դեմ խաղում կրած պարտությունը:
«Նախորդ տարի մեզ շատ զարմացրեց «Նորշելան»-ը: Այլևս երբեք չպետք է հայտնվենք նման իրավիճակում:
Դասեր ենք քաղում մեր սխալներից: Ընդհանուր առմամբ, իհարկե, խմբում ֆավորիտ կարելի է համարել Մադրիդի «Ռեալ»-ը»,- Football Italia-ն մեջբերում է Կոնտեի խոսքերը:








































