Coca-Cola և Adidas ընկերությունները մտահոգություն են հայտնել Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայում տեղի ունեցող սկանդալների կապակցությամբ: Այս մասին ասվում է երկու ընկերությունների կողմից տարածված հայտարարություններում:
Երկուշաբթի օրը կոռուպցիոն սկանդալների մասին է խոսել նաև ՖԻՖԱ-ի նախագահ Բլատերը՝ ասելով, որ դրանք մեծ վնաս են հասցրել իր կողմից ղեկավարվող կառույցին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հայտնի է, որ չորեքշաբթի օրը Բլատերը կվերընտրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, քանի որ նրա միակ մրցակիցը, որը Բլատերի պես ներքաշված էր կոռուպցիոն սկանդալների մեջ, հրաժարվել է իր առաջադրումից:
Տեղեկացնենք նաև, որ Coca-Cola-ն և Adidas-ը համարվում են ՖԻՖԱ-ի մեծ գործընկերներից և պարբերաբար դառնում են այդ կազմակերպության հովանու տակ անցկացվող մեծ մրցաշարերի հովանավորը:








































