Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին գոհ է, որ թիմը ժամկետից շուտ «Մունդիալ-2014»-ի ուղեգիր է նվաճել:
«Գոհ եմ, քանի որ նույնիսկ այն ժամանակ, երբ տղաները ծանրաբեռնված են ֆիզիկապես, պատրաստ են խաղադաշտում ցուցադրել իրենց լավագույն որակները:
Պետք է շարունակենք կատարելագործել մեզ հզոր կողմերն ու թաքցնել թերությունները: Այժմ ֆուտբոլիստները կարող են հանգիստ շարունակել աշխատանքը»,- հայտարարել է Պրանդելին:








































