Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեյզեր-կրտսերը կարծում է, որ մարդիկ գերագնահատում են Սաուլ Ալվարեսի նվաճումները:
Մեյվեյզերը կարծում է, որ առաջին միջին քաշային կարգում WBA, WBC վարկածներով աշխարհի չեմպիոնն իր ամենամեծ նվաճումներին հասել է այն բռնցքամարտիկների դեմ մենամարտերում, որոնց կարիերան արդեն մոտենում էր ավարտին:
«Ես չեմ մենամարտել Շեյն Մոզլիի հետ, երբ նա արդեն 40 տարեկան էր: Ես նրա հետ մենամարտեցի այն բանից հետո, երբ նա տոնեց իր մարզական կարիերայի ամենադժվարին հաղթանակներից մեկը:
Մարդիկ մոռանում են, որ ես երբեք չեմ մենամարտել թափուր մնացած տիտղոս նվաճելու համար»,- Մեյվեյզերի խոսքերը մեջբերում է BoxingScene-ը:








































