Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ և ավագ Իկեր Կասիլյասը «Միլան»-ի հետաքրքության շրջանակներում է:
«Ռոսսոներիներ»-ը նոր դարպասապահ են փնտրում, քանի որ 2014 թվականի ամռանը լրանալու է թիմի հիմնական դարպասապահ Կրիստիան Աբյատիի պայմանագրի ժամկետը: Այն, հավանաբար, չի երկարաձգվի:
Նշվում է, որ ակումբն ուսումնասիրում է Իկեր Կասիլյասի, ինչպես նաև Ժուլիո Սեզարի տրանսֆերների ձեռքբերման հնարավորությունը:








































