Կատալոնական «Բարսելոնա»-ն մտադիր է ձեռք բերել «Ատլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուայի տրանսֆերը, ում իրավունքները, ինչպես և նախկինում, պատկանում են Լոնդոնի «Չելսի»-ին:
Կատալոնական ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել դարպասապահի գործակալի հետ և պարզել, որ բելգիացին դեմ չի լինի «Բարսելոնա» տեղափոխվել:
Նշենք, որ Կուրտուայի` «Չելսի»-ի հետ պայմանագրի ժամկետը լրանալու է 2016 թվականին: «Արիստոկրատներ»-ը ցանկանում են նոր պայմանագիր առաջարկել Տիբոյին, սակայն դարպասապահը դեռ պատրաստ չէ քննարկելու այն:
Հավանական է, որ դարպաապահը կհեռանա իր թիմից և մոտ ապագայում կհամալրի կատալոնական ակումբի կազմը:








































