Ուելսցի 24-ամյա կիսապաշտպան Գարեթ Բեյլը րոպեներ առաջ պայմանագիր ստորագրեց Մադրիդի «Ռեալ»-ի հետ:
Խաղացողը 6 տարվա պայմանագիր է ստորագրել, իսկ Լոնդոնի «Տոտենհեմ»-ը նրա տրանսֆերի վաճառքից ստացել է 100 մլն եվրո:
Անգլիական ակումբն արդեն հասցրել է վերոգրյալ գումարով լրջորեն համալրել թիմի կազմը՝ հրավիրելով այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Պաուլինյոն, Քրիստիան Էրիքսենը, Էրիկ Լամելան, Ռոբերտո Սոլդադոն և այլք: