Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդագրության թեմայով խորհրդակցության ընթացքում հանձնարարել է պատրաստել զեկույց, որի հիման վրա կմշակվի ռազմավարությունն ու կներկայացվի կառավարությանը: Ասել, որ Հայաստանի մեծագույն խնդիրներից մեկը ժողովրդագրությունն է, կնշանակի թերեւս չասել գրեթե ոչինչ: Դեռեւս մինչեւ 2018 թվականը, Սերժ Սարգսյանը հռչակեց մի նպատակ՝ մինչեւ 2040 թվականը հասնել 4 միլիոն բնակչությամբ Հայաստանի: 2018-ից հետո Նիկոլ Փաշինյանը այդ հարցին անդրադարձավ «սեփական կետից» եւ հայտարարեց, որ մինչեւ 2050 թվականը պետք է ունենալ 5 միլիոն բնակչությամբ Հայաստան:

Թե Սերժ Սարգսյանը, թե հետո Նիկոլ Փաշինյանը չեն պատասխանել գլխավոր հարցին՝ ինչպե՞ս, ինչպես են պատկերացնում այդ ցուցանիշին հասնելու ճանապարհը: Նիկոլ Փաշինյանն այդ նպատակի մասին խոսում էր մինչեւ 44-օրյա պատերազմը: Այժմ կոնկրետ ցուցանիշի մասին չի էլ խոսում, թերեւս լավ հասկանալով, որ հիմա նույնիսկ Հայաստանը 3 միլիոնի պահելու խնդիրն է արդիական: Փաշինյանը համարում է, որ դրա համար պետք է նախ հստակ ամրագրվել 29,8 տարածքով: Սակայն, ինքնին դա որեւէ կերպ հարցի պատասխան չէ: Ավելին, դա նոր հարցերի աղբյուր է: Բանն այն է, որ այդ կոնցեպտը չի սկսում ու ավարտվում քառակուսի կիլոմետրերով, այլ հանգում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ տնտեսա-քաղաքական հարաբերության ռեժիմի: Դրա վերաբերյալ քննարկումներ այսօր չկան, քանի որ չկա նույնիսկ սահմանագծում ու սահմանազատում՝ հստակ եւ կայուն երաշխավորված կարգով ու պայմաններով:

Մինչդեռ, եթե իրականացվում է Փաշինյանի կոնցեպտը, ապա դա նշանակում է, որ Հայաստանը ժամանակի ընթացքում պետք է գնա թե Թուրքիայի, թե Ադրբեջանի հետ ավելի ու ավելի բաց հարաբերության: Իսկ այդ պարագայում դեմոգրաֆիան ստանում է այլ մարտահրավեր՝ Թուրքիայի եւ Ադրրբեջանի, համատեղ գրեթե 100 միլիոնի հասնող դեմոգրաֆիական պատկերի հետ հարաբերությունը: Հնարավոր չէ բաց տնտեսություն, տնտեսական հարաբերություն, առանց դեմոգրաֆիական հաղորդակցության տարբեր ռեժիմների: Ավելին, հաշվի առնելով այն ռազմավարությունը, որ բավականին բաց տածում ու տարածում է Թուրքիան, կապված թյուրքական աշխարհի հետ, ակնառու է դառնում, որ դեմոգրաֆիան լինելու է Անկարայի առանցքային գործիքներից մեկը:

Սրանք հարցեր են, որոնք Հայաստանի առաջ անխուսափելիորեն կանգնելու են այն կոնցեպտի պարագայում, որն առնվազն հրապարակավ առաջ է մղում Փաշինյանը: Իհարկե կանգնելու են ոչ թե վաղը կամ մեկ տարի անց, այլ գուցե մի քանի տասնամյակ անց: Բայց, դեմոգրաֆիան թեմա է, որը բոլոր դեպքերում հենց տասնամյակներով էլ չափվում է, այն հնարավոր չէ չափել ավելի կարճ տրամաբանությամբ: Հետեւաբար, ներկայացնելով կոնցեպտը, Փաշինյանը պետք է ներկայացնի նաեւ պատասխանները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում