Wednesday, 21 04 2021
Բաքուն հայտարարում է, որ Զանգեզուրի միջանցքի մասին Ալիևի խոսքում Հայաստանին ուղղված սպառնալիք չկա
Լրջորեն խորհենք թակարդի մասին, որում հայտնվում ենք պատմական ցիկլով
15:20
Բրազիլիայում վայրէջքի ժամանակ ինքնաթիռ է վթարվել
Սյունիքի դեպքերի կազմակերպիչները ուզում են հանցանքների չբացահայտում ու հին բարքերի վերադարձ
Չավուշօղլուն՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականության մասին
Նախկինները «ամենադիշովի» ձևով ուզում են գան «վլաստի»․ հարթավանցիները՝ «Հանուն Հանրապետության» անդամներին
15:00
Հնդկաստանում կորոնավիրուսի նոր մուտացիա են հայտնաբերել
Հըլը թող փորձի մեկը ընտրություններին փող խաղցնի․ հարթավանցիները դեմ են նախկինների վերադարձին
Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է ՊՆ N զորամաս
Քոչարյանը ստիպված է լինելու ՄԻԵԴ որոշումից հետո կրկին կանգնել դատարանի առաջ․ Սեդա Սաֆարյան
Բռնցքամարտիկ Փափազյանը դուրս է եկել երիտասարդների ԱԱ-ի եզրափակիչ
Մի քիչ խստացրու, մենք ձեր հետ ենք․ կապանցիները՝ Փաշինյանին
Իրավունք չունենք հաշտվել այս վիճակի հետ, սրիկաները ժողովրդի շունչը պետք է զգան․ Բաբաջանյանը՝ Հարթավանում
Դեսպան Մինասյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հետ
Հարթավանում դեմ են համայնքների խոշորացմանը․ «Հանուն Հանրապետության» անդամները այցելել են Հարթավան
2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով. ՊԵԿ
Գնդակահարեք, ժողովրդի հերը անիծել է․ Հարթավանցիները՝ Քոչարյանի մասին
Տպագրությունների տեսանկյունից Ցեղասպանության թանգարան ինստիտուտի համար 2020֊ը ակտիվ տարի է եղել
13:40
Բայդենը կհայտարարի մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները կիսով չափ նվազեցնելու պլանների մասին
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 6 դեպք. նախարարությունը հորդորում է պատվաստվել
Էրդողանը ամենակեղտոտ բանակցողն է Հիտլերից հետո․ չպետք է ընկնենք նրա ծուղակը
Զինծառայող Նարեկ Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ
Իսկ ինչո՞ւ Ռուսաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ միասին օտարեց Հադրութն ու Շուշին մեզանից
Փաշինյանը ներողություն խնդրեց Ագարակում քաղաքացիների մի խմբի պահվածքի համար
12:50
Ֆլոյդի մահվան մեջ մեղավոր նախկին ոստիկանին տեղափոխել են Մինեսոտայի խիստ ռեժիմի բանտ
Թուրքիայի արտգործնախարարը նախատեսում է այցելել Ռուսաստան`թռիչքների վերսկսման հարցը քննարկելու համար
Այս իշխանության կորցրած քվեները ստանալու են ոչ թե նախկինները, այլ նորաստեղծ ուժերը
12:20
Հարիսը կոչ է արել բարեփոխել ԱՄՆ քրեական արդարադատությունը
12:10
16-ամյա աղջիկ է զոհվել Օհայոյում տեղի ունեցած գնդակոծության հետևանքով
Ապրիլի 24-ին ընդառաջ Ալիևի հերթական հոխորտանքը. Պուտինն ու Էրդողանը դարձյա՞լ միասին են

Պետրոսյանը կենդանի լեգենդ է, ով ոչնչացնում է մրցակիցներին. Ալեքսանդր Պովետկինը՝ հայազգի մարզիկի մասին

Ռուսաստանում անհամբերությամբ են սպասում քիք-բռնցքամարտի W5 Grand Prix Kitek 2017 մրցաշարի կենտրոնական՝ չեմպիոնական մենամարտին, որում կհանդիպեն միջին քաշայիններ Արտյոմ Պաշպորինը և Իտալիան ներկայացնող լեգենդար Ջորջիո (Գևորգ) Պետրոսյանը: Մենամարտը տեղի կունենա Մոսկվայում փետրվարի 18-ին՝ «Դինամո» մարզահամալիրում: Ծնունդով Բոգորոդսկից Պաշպորինը հանդիսանում է W5-ի վարկածով աշխարհի չեմպիոնը: Նրան հաջողվել է հաղթել այնպիսի ճանաչված մարզիկների, ինչպիսիք են Կոսմո Ալեշանդրեն և Քրիս Նգիմբին: Մասնագետների կարծիքով՝ Պաշպորինը մեծ ռիսկի է գնում, հանդիպելով Պետրոսյանի հետ: Մասնավորապես, շատերը կարծում են, որ Պաշպորինը դեռևս պատրաստ չէ դիմակայելու նման հզոր մրցակիցների, հետևաբար հայազգի մարզիկը շատ արագ նոկաուտի կենթարկի նրան: Բուքմեյքերական ընկերությունները ևս այս դիմակայությունում բացահայտ ֆավորիտ են համարում Ջորջիո Պետրոսյանին: 2013 թվականին Հոլանդիան ներկայացնող Էնդի Ռիսթիից կրած սենսացիոն պարտությունից հետո, Պետրոսյանը ժամանակավորապես հեռացել էր մեծ սպորտից: Սակայն մեկ տարի անց ռինգ վերադառնալով, հայազգի լեգենդը փայլուն մենամարտերի շարք է անցկացնում: Մասնավորապես՝ նա արդեն 7 մենամարտ է անցկացրել և տարել նույնքան հաղթանակ: Մարզասերների շրջանում հատկապես տպավորվել է Պետրոսյանի՝ Թուրքիայի ներկայացուցիչ Էրքան Վարոլի նկատմամբ տարած հաղթանակը:

Առաջիկա մենամարտի մասին կարծիք է հայտնել ռուսաստանցի հայտնի բռնցքամարտիկ, գերծանր քաշային Ալեքսանդր Պովետկինը: «Պետրոսյանը կենդանի լեգենդ է: Միայն նրա հետ հանդիպելը մեծ պատիվ է ցանկացած մարզիկի համար: Բնականաբար, Ջորջիոն անվիճելի ֆավորիտ է: Նա խելացի մարզիկ է և տակտիկական առումով հաղթելը շատ դժվար է: Իր կարիերայի ընթացքում հայազգի մարզիկն ընդամենը մեկ պարտություն է կրել, որը կարծում եմ ինչ-որ տեղ պատահականության հետևանք էր: Պետրոսյանը հիանալի է զգում տարածությունը և հազվադեպ է բաց մարտ վարում: Այդ մենամարտում, նա, հավանաբար, թերագնահատեց մրցակցին, և անցնելով ուժային պայքարի՝ հարված բաց թողեց, որը ճակատագրական էր: Մյուս բոլոր դեպքերում Ջորջիոն ուղղակի ոչնչացրել է մրցակիցներին: Բոլորս Արտյոմի կողքին ենք և նրան քաջալերելով պետք է նպաստենք, որ կարևորագույն այս դիմակայությունում արժանի դիմադրություն ցույց տանք Պետրոսյանին: Սպորտում հաղթում է նա, ով տվյալ պահին ավելի լավ մարզավիճակում է գտնվում: Չեմ կասկածում, որ Պաշպորինը լավ է նախապատրաստվել և ամեն ինչ կանի Ռուսաստանի դրոշը բարձր պահելու համար: Մենք հավատում ենք Արտյոմին»,- հայտարարել է Պովետկինը:

32-ամյա Պետրոսյանը ծնվել է Երևանում: 14 տարեկանում ընտանիքի հետ մշտական բնակություն է հաստատել Իտալիայում: Պրոֆեսիոնալ կարիերայում Պետրոսյանն անց է կացրել 84 մենամարտ և տարել 83 հաղթանակ, որոնցից 35-ը նոկաուտով: Սա կարելի է ֆանտաստիկ ցուցանիշ անվանել: Նա հանդիսանում է անկախ քաշային կարգում աշխարհի լավագույն քիք-բռմցքամարտիկը: Իտալիայում նրան անվանում են Դոկտոր Պետրոսյան: Ի դեպ, քիք-բռնցքամարտով է զբաղվում նաև Գևորգի կրտսեր եղբայրը՝ Արմենը: Վերջինիս հաջողվել է հաղթել ճանաչված քիք-բռնցքամարտիկներ Վեյսել Կոլոսին, Ջաբար Ասկերովին, Լերոյ Կաստներին: Այդուհանդերձ, Արմեն Պետրոսյանը լինելով տաղանդավոր մարզիկ, աչքի է ընկնում նաև ոչ այնքան կայուն ելույթներով: Նա անցկացնելով 84 մենամարտ՝ տարել է 67 հաղթանակ և կրել 16 պարտություն: 67 մենամարտերից 25-ում Արմեն Պետրոսյանը հաղթանակի է հասել նոկաուտով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});