Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնի Կոնտեն խոսել է Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Սամպդորիա»-ի դեմ կայանալիք հանդիպման մասին:
«Բնական է, որ մրցաշրջանի մեկնարկին մենք ֆավորիտ ենք հանդիանում, քանի որ «Յուվենթուս»-ը հաղթանակ է տարել Իտալիայի առաջնության վերջին երկու մրցաշրջաններում, սակայն ուժեղագույն թիմը միշտ չէ հաղթում: Մեզ բարդ մրցակցություն է սպասվում, քանի որ որոշ թիմեր հզոր ֆուտբոլիստների տրանսֆերներ են գնել:
Ինչ վերաբերում է «Սամպդորիա»-ի դեմ խաղին, ապա մենք այդ հակառակորդին զիջել ենք անցած մրցաշրջանի երկու հանդիպումներում: Մեզ լավ նախապատրաստված մրցակից կդիմակայի, որի դեմ պայքարելը հեշտ չի լինի»,- Կոնտեին մեջբերել է Football Italia-ն:








































