Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Անժի»-ի կիսապաշտպան Վիլիանի` «Չելսի» տեղափոխվելու հավանականության մասին:
«Կարծում եմ` Վիլիանն արդեն կայացրել է իր որոշումը: Բայց չեմ ուզում ժամանակից շուտ ասել` նա ընտրել է «Չելսի՞ն», թե՞ այլ թիմ: Չէ՞ որ ֆուտբոլում երբեմն ամեն ինչ գլխիվայր շուռ է գալիս: Բայց ես գիտեմ, թե ինչ են ցանկանում խաղացողները, այդ իսկ պատճառով չեմ հերքի, որ նա կարող է միանալ մեզ:
Ճիշտ է, Վիլիանը նախ պետք է բուժզննում անցնի: Իսկ այդ գործընթացը կարող է վատ արդյունքներ ցույց տալ: Բուժզննումը պարտադիր է նախքան պայմանագիր կնքելը, բայց ավելի լավ է դրա արդյունքները գաղտնի պահել: Եթե ամեն ինչ կարգին է, կարելի է պայմանագիր կնքել խաղացողի հետ: Իսկ եթե որևէ խնդիր կա, այդ դեպքում նրա կարիերան գոնե չես փչացնում` արդյունքները հրապարակելով»:








































